Հազարավոր մարդիկ են հավաքվել Մոնտեբելոյում՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 24 ապրիլի 2017 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին հազարավոր մարդիկ են հավաքվել Մոնտեբելոյում՝ հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Քաղաքում 2 միջոցառում է անցկացվել՝ առավոտյան և երեկոյան: Եկուսն էլ անցկացվել են Հայոց ցեղասպանության զհոերին նվիրված հուշարձանի մոտ: Հավաքվածների թվում էին կոնգրեսական Ադամ Շիֆը, Կալիֆորնիայի գանձապետ Ջոն Չյանը, Լոս Անջելեսի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, գրում է San Gabriel Valley Tribune-ը: «Սա այն մարդկանց համար է, որոնք Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են»,-ասել է Սան Գաբրիել քաղաքի Հայ դատի կոմիտեի նախկին նախագահ Վիգեն Բագրատունին: Կալիֆորնիայի հայ համայնքը ապրիլի 24-ին նաև Արդարության երթէ անցկացրել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |