Ֆրանսիական Վալանսում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը24 ապրիլի 2017 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Վալանս քաղաքի հայ համայնքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցել են քաղաքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդում է Nouvelle d’Arménie-ն: Քաղաքի հայ երիտասարդությունը ժողովրդական երգ ու պար է ներկայացրել, իսկ միջոցառումն ավարտվել է տեղի հայկական եկեղեցիում՝ աղոթքով: Միջոցառմանը մասնակցել են Նազո Ալեն Ջինբաչյանը (Maison de la Culture Arménienne de Valence), Ժորժ Իսակյանը (FRA Dachnaktsoutioun France et co-président du C24), Ժորժ Երիցյանը (Anciens Combattants Français d’origine arménienne de Drôme-Ardèche), Թամար Ստեփանյանը (Croix Bleue Arménienne de Valence), Ժորժ Բարսումյանը (FRA Nor Seround Valence), Խոսրով Իլիոզերը (Amicale de Malatia), Ժորժ Ավետյանը (président Radio A), Վեդիկ Օհանյանը (ADL Ramgavar-Valence), Ռոբերտ Միթիլյանը (FRA Dachnaktsoutioun de Valence) և այլք: 102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |