ՔԱԿ-ը ստանձնել է 7 թուրք զինվորի սպանության պատասխանատվությունը![]() 24 ապրիլի 2017 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մարտական թևը՝ HPG-ն, ստանձնել է երկրի արևելքում՝ Շըրնաք գավառում թուրք զինվորների վրա հարձակման պատասխանատվությունը: 7 զինվոր սպանվել է, ևս 8-ը՝ վիրավորվել: Այդ մասին ասվում է HPG մեդիա կենտրոնի հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագրության, ապրիլի 21-ի առավոտյան ՔԱԿ մարտիկները շրջապատել և գնդակոծել են ռազմական ճամբարը Շըրնաք գավառի Ուլուդերե շրջանում: Թուրք զինվորները փախել են ճամբարից, սակայն ՔԱԿ ծուղակում են հայտնվել: Թուրքական ուժերը հրետակոծել են Դերարե և Զենդուրա գյուղերը: Իր կորուստների մասին ՔԱԿ-ը ոչինչ չի հայտնել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ապրիլի 4-ին պայթյուն էր որոտացել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Շիրնակ գավառում Գաբար լեռների մոտով անցնող ավտոճանապարհին: Պայթյունի հետևանքով 1 թուրք զինծառայող է սպանվել, ևս 5-ը՝ վիրավորվել: Թուրքիայի և ՔԱԿ հակամարտությունը շարունակվում է արդեն 33 տարի և խլել է 40.000 մարդու կյանք: 2015-ի հուլիսին Թուրքիայում ՔԱԿ հետ հակամարտության վերսկսումից ի վեր քրդերի հետ բախումներում սպանվել է ավելի քան 800 զինվորական ու ոստիկան: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է այդ ընթացքում մոտ 7000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Քրդերը պնդում են, որ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ բազում խաղաղ բնակիչներ են զոհվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |