Կիպրոսի կառավարություն. Վերահաստատում ենք` աջակցում ենք Ցեղասպանության ճանաչմանը24 ապրիլի 2017 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի կառավարությունը և նախագահ Նիկոս Անաստասիադիսը խստորեն դատապարտում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացումը: Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարության մեջ ասված է, որ Հայոց ցեղասպանությունը գարշելի հանցագործություն է և մարդկության պատմության ամոթալի էջերից, գրում է Cyprus Mail-ը: Նշված է, որ «կառավարությունն իր լիակատար համերաշխությունն ու համակրանքն է արտահայտում հայոց ժողովրդի և Հայաստանի հանդեպ և վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային հանրության կողմիցմիջազգային ճանաչման գործում»: Կիպրոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975-ին: 102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Կարդացեք նաև՝ Թբիլիսիում Ջահերով երթի մասնակիցներն իշխանություններին կոչ են արել ընդունել Ցեղասպանությունը Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |