Էնգել. Թուրքերի նոր սերունդը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը![]() 24 ապրիլի 2017 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր, Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը նշել է, որ Հայոց ցեղասպանսւթյունը դարձավ առաջին նման տիպի ոճրագործությունը XX դարում: Էնգելն ասել է, որ բոլոր մարդիկ, հատկապես երիտասարդ թուրքերը, պետք է ճանաչեն այդ փաստը: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա չկրկնվի: Եվրախորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1987-ին, և մենք ամեն ինչ արեցինք այդ ուղղությամբ»,-ասել է նա Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հայտնում է «Նովոստի Արմենիան»: 102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Ստամբուլում ձերբակալվեց մոտ 250 մարդ, ընդհանուր առմամբ կայսրության տարածքում՝ ավելի քան 800 մարդ: Ձերբակալվածներին գնացք նստեցրին Հայդարփաշայի կայարանում և նրանց այլևս ոչ ոք չտեսավ: Հայ մտավորականների գլուխները ջարդում էին քարերով, խոշտանգում էին ու գնդակահարում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |