Աթեշյանը Ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը երաշխտագիտությամբ հիշատակել է Էրդողանին![]() 24 ապրիլի 2017 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Ֆերիքյոյի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում տեղի է ունեցել ոգեկոչման պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հանդես է եկել խոսքով, որի ընթացքում երախտագիտությամբ հիշատակել է Թուրքիայի նախագահ, այն ժամանակ՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանի 2014 թվականի ապրիլի 23-ի ցավակցական ուղերձը։ Պատարագին, որը մատուցել է արքեպիսկոպոս Աթեշյանը, ներկա են գտնվել մոտ հարյուր հայ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Թուրքիայի վարչապետը 2014-ին պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, Թուրքիայի պետության անունից ցավակցություն է հայտնել այն հայերի թոռներին, ովքեր «կորցրել են իրենց կյանքը 20-րդ դարի սկզբին»։ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը Էրդողանը ձևակերպել քր որպես «1915 թվականի իրադարձություններ» և որակել իբրև «ընդհանուր ցավ»: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |