Ծառուկյանն ընդդիմություն է որակել իր ղեկավարած դաշինքը![]() 24 ապրիլի 2017 - 15:12 AMT PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա չի կազմել, հետևաբար՝ ընդդիմություն է: Այս մասին ասել է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ զրույցում: Պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԺ-ում հայտարարելու են, որ ընդդիմություն են, Ծառուկյանն ասել է. «Եթե կոալիցիա չենք, ուրեմն ընդդիմություն ենք։ Հիմա տեսա՞ք, որ ընդդիմություն ենք։ Ընդդիմությունը միայն ցեխ շպրտելը չի, պետք է կարողանան գործ անեն, որ մարդկանց կյանքում փոփոխություն լինի։ Մարդկանց վիրավորելով երկիր չի կառուցվում»։ 2012-ին Գագիկ Ծառուկյանի գլխավորած Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարում էր, որ ընդդիմություն չէ, այլ՝ այլընտրանք: Նա նաև տեղեկացրել է, որ ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի հավաքած ձայները չեն կարող երաշխիք լինել խոստացված ներդրումների կատարման համար: Խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքում 15 միլիարդ դոլարի ներդրման խոստումի մասին, Ծառուկյանը նշել է, որ իրենք ընտրություններում ստացել են միայն 29-30 տոկոս ձայն, և ինքը չի կարող երաշխիքներ տալ այն մարդկանց, ովքեր խոստացել էին ներդրումներ կատարել. «Այս հարցում պետք է սպասել հաջորդ ընտրություններին», մեջբերում է Ա1+-ը։ ԱԺ ընտրություններում «Ծառուկյան դաշինքը» ստացել էր 428.892 քվե կամ 27.35%-ը: Նա նաև նշել է, որ իրենք դեռ որոշում չեն կայացրել, թե ով է Ծառուկյան դաշինքից զբաղեցնելու ԱԺ փոխնախագահի պաշտոնը. «Ոչ մի բան էլ դեռ որոշված չէ, որովհետև գործը դեռ Սահմանադրական դատարանում է»։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |