Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան Հայաստանի համար անընդունելի է31 հոկտեմբերի 2007 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար անընդունելի է հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան, ադրբեջանական բանակի զինծառայող Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը իր հունգարացի գործընկեր Քինգա Գյոնցի հետ հանդիպման ժամանակ: ՀՀ ԱԳՆ ղեկավարը իր գոհունակությունն արտահայտեց Հունգարիայի դատական համակարգի կողմից կայացրած արդար որոշումների առնչությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նշենք, որ Վ.Օսկանյանը Հունգարիայում է գտնվում պաշտոնական այցով: Ռամիլ Սաֆարովը 2004 թվականի փետրվարի 19-ին կացնահարեց հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին` Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերենի դասընթացների ժամանակ: 2006 թվականի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտեց Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջիկա 30 տարիների ընթացքում: 2007 թվականի փետրվարին Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողեց դատավճիռը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |