Պետերբուրգում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը![]() 24 ապրիլի 2017 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այդ մասին PanARMENIAN.Net –ին են հայտնել Պետերբուրգի հայ երիտասարդների «Նոր սերունդ» կազմակերպության մամուլի ծառայությունում: Ապրիլի 24-ի առավոտյան Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը, հոգևորականների ներկայացուցիչներ ծաղիկներ են դրել Կամսկի այգում գտնվող Կոմիտասի հուշարձանի մոտ: Տեղի ժամանակով 17:00-ին մատուցվել է պատարագ Սբ Կատարինեի հայկական եկեղեցում, հավաքված մարդիկ ծաղիկներ դրել եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ: Հայոց ցեղասպանության զոհեի հիշատակին նվիրված միջոցառումները կավարտվեն Բելոսելսկի-Բելզերսկիների պալատում կայանալիք համերգով: Ինչպես ավելի վաղ PanARMENIAN.Net –ին էր հայտարարել Սանկտ Պետերբուրգի «Նոր սերունդ» կազմակերպության նախագահ Ֆիլիպ Դավիդովը, ապրիլի 24-ի միջոցառումների հիմնական նլատակներից մեկը Պետերբուրգի բնակիչների իրազեկումն է Հայոց ցեղասպանության փաստի մասին: «Մենք, որպես Պետերբուրգի հայ երիտասարդներ, պատասխանատու ենք համարում մեզ այդ հանցագործության մոռացությունը թույլ չտալու համար»,-ասել է նա: Фото: Нор Серунд ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |