Ավստրալահայերը երթի են դուրս եկել Սիդնեյում՝ Ցեղասպանությունը ճանաչելու կոչով![]() 24 ապրիլի 2017 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Ավստրալիայում բնակվող հարյուրավոր հայեր են դուրս եկել երթի Սիդնեյում՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ցուցարարները դիմել են Ավստրալիայի իշխանություններին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանութունը, գրում է Sky news-ը: Սիդնեյում անցկացված միջոցառմանը մասնակցել է նաև Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը: Իր ելույթում նա նաշել է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռնուհի է և կոչ է արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ընթերցեք նաև. Հազարավոր մարդիկ են հավաքվել Մոնտեբելոյում՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |