Բաքուն և Կիևն ուզում են գործակցել ռազմարդյունաբերության ոլորտում՝ 3-րդ երկրներ արտահանման համար![]() 24 ապրիլի 2017 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Բաքուն և Կիևը կարող են համատեղ արտադրություն սկսել ռազմարդյունաբերության ոլորտում երրորդ երկրներում հետագայում իրացնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Գլադկովսկին: Գլադկովսկին աշխատանքային այցով եղել է Ադրբեջանում, քննարկել երկկողմ համագործակցության հարցեր: «Մեր երկրները ռազմական ոլորտում համատեղ մշակումների բավարար փորձ ունեն համատեղ նախագծեր իրականացնելու համար ոչ միայն ներքին օգտագործման, այլ նաև արտաքին շուկայի համար»,-ասել է նա, հայտնում է Նովոստի Արմենիան: Նա նշել է, որ Ուկրաինան և Ադրբեջանը պետք է ակտիվացնեն շփումները ռազմարդյունաբերության համալիրի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման համար: «Ադրբեջանը կարևոր և հեռանկարային գործընկեր է Ուկրաինայի համար ռազմատեխնիկական գործակցության ոլորտում: Վստահ եմ, որ մեր ոլորտների ներուժը թույլ կտա աշխատել գործակցության զարգացման ճանապարհով, հատկապես, ավիաշինության ոլորտում»,-ասել է Գլադկովսկին: 2016-ի հուլիսին հայտարարվեց, որ ուկրաինական ԱՆ-178 ինքնաթիռները կհավաքեն Ադրբեջանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |