Ստամբուլում իրավապահներն արգելել են Ցեղասպանության հիշատակի միջոցառումը![]() 24 ապրիլի 2017 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում թուրքական ոստիկանությունը թույլ չի տվել, որ մետրոյի հարակից տարածքում «Առերեսվիր ցեղասպանության հետ» խորագրով հիշատակի միջոցառում անցկացվի՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) ներկայացուցիչները բանակցություններ են վարել ոստիկանության հետ միջոցառումն անցկացնելու թույլտվություն ստանալու համար, բայց ապարդյուն, թուրքական Alevinet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Նրանց տեղեկացրել են, որ «վերևից ստացած հրահանգով չեն կարող թույլ տալ հիշատակի միջոցառում անցկացնել»: Այնուհետև հավաքվածները «Մի մոռացիր», «Թույլ մի տուր, որ մոռացվի», «Ցեղասպանությունը չի ավարտվել, քանի դեռ առերեսում չի եղել» գրություններով պաստառներ են ծածանել և ուղևորվել դեպի ԺԴԿ կուսակցության շենք, որտեղ էլ անցկացվել է միջոցառումը: Ելույթ է ունեցել ԺԴԿ Շիշլի համայնքի կառույցի անդամ Մելիս Թաթանը, որը նշել է, որ ցեղասպանությունը 1915 թվականին չի ավարտվել. «Նրանք, ովքեր թուրք և սուննի մահմեդական չեն եղել, կամ ատելության հողի վրա ոչնչացվել են, կամ աքսորվել»: Ցեղասպանությունը շարունակվում է Հրանտ Դինքի, Սևակ Բալըքչըի և Մարիցա Քյուչուքի սպանություններով, դրանց իրական պատասխանատուներին չդատելով և իրականությունը քողարկելով»: Ելույթ է ունեցել նաև հայկական «Նոր Զարթոնք» նախաձառենության խոսնակ Նորայր Օլգարը: Նա նշել է, որ հայերից հետո ցեղասպանությունը շարունակվել է քրդաբնակ նահանգներում: Օլգարը պատմության հետ առերեսվելու կոչ է արել՝ նշելով. «Որպեսզի մարդիկ կրկին չտեղահանվեն, պետությանը կոչ ենք անում 102 տարի անց գոնե առերեսվել անցյալի իրողությանը: Առանց առերեսման չի լինի խաղաղություն: Ցեղասպանությունից տուժածներն ամեն տեղ են»: 102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Կարդացեք նաև՝ Պետերբուրգում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված պատարագ՝ Չեռնոգորիայում ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |