ՀՀ ԶՈւ շտաբի պետ. ՀՀ բանակն այսօր ավելի սպառազինված է, առաջնագիծը՝ ավելի ամուր24 ապրիլի 2017 - 18:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բանակն այսօր ավելի սպառազինված է, մեր առաջին գիծն ավելի ամուր է: Այս մասին ապրիլի 24-ին լրագրողներին ասել է ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Մովսես Հակոբյանը: Նա տեղելացրել է, որ ի տարբերություն մնացած օրերի` այսօրվա ընթացքում սահմանում կրակոցների քանակը մի քիչ ավելի է եղել: Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակմանն ու, թե ինչ ակնկալիքներ ունի նրա նշանակումից՝ Հակոբյանը նշել է. «ՀԱՊԿ-ի անդամ երկրների ստորագրած պայմանագիրը հստակ որոշում է ու մեր երկրի ներկայացուցչին այդ պաշտոնին նշանակելը ընդամենը գործառույթների իրականացումն է, և այնտեղի նշանակված որևէ մի անձ չի կարող փոփոխություն մտցնել ՀԱՊԿ-ի ծրագրերի մեջ»։ Դիտարկմանը՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ բանակի գումարները չեն ծառայել իրենց նպատակին, այժմ ի՞նչ փոփոխություններ են արվել բանակում՝ նախորդ տարվա ապրիլյան պատերազմից հետո, Հակոբյանը պատասխանել է . «Ձեր գնահատականը չեմ կիսում, դա ձեր գնահատականն է: Զինված ուժերի գնահատականը տալիս է գերագույն գլխավոր հրամանատարը և ինքն իր գնահատականը տվել է: Ես տվյալ հարցերով չեմ զբաղվում և հաշվառում չեմ իրականացնում՝ ով ինչքան է հարստացել և որտեղից, այդպիսի հարցերով չեմ զբաղվում։ Ինձ ավելի կարևոր հարցեր են հետաքրքրում, ես նայում եմ առաջին գծին և զորքին»: Նա ընդգծել է, որ պատերազմից հետո շատ բան է փոխվել։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |