Բեմադրություն, սիմպոզիում, ցուցահանդես Ռումինիայում՝ նվիրված ապրիլի 24-ին24 ապրիլի 2017 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ: Ապրիլի 12-ին Բուխարեստի «Տապան» թատրոնում Ռամպա թատերախմբի կողմից բեմադրվել է Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպի վրա հիմնված «Տեղդմնացիրյան» պիեսը։ Ապրիլի 20-ին Բուխարեստի «Հումանիտաս» գրախանութում ներկայացվել է ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանի «Հայերի հօդս ցնդած երազանքը. 1915» գրքի ռումիներեն թարգմանության հրատարակությունը: Գրքի շնորհանդեսին ելույթներով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, փիլիսոփայության դոկտոր, նախկին նախագահ Տրայան Բասեսկուի խորհրդական Կատալին Ավրամեսկուն, դոկտոր Օանա Սուչիուն, ցեղասպանագետ, դոկտոր Միհայ Կիովեանուն և գրող Պետրոս Խորասանջյանը: Իր ելույթում Կատալին Ավրամեսկուն կոչ արեց Ռումինիայի իշխանություններին վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ապրիլի 21-ին Կլուժ-Նապոկա քաղաքի Արվեստի թանգարանը, տեղի Հայագիտության ինստիտուտի և Հայոց միության նախաձեռնությամբ կազմակերպել էր Հայոց ցեղասպանությանը և 20-րդ դարի պատմությանը նվիրված սիմպոզիում, որը բացեցին Արվեստի թանգարանի և Հայագիտության ինստիտուտի տնօրեն Լուչիան Նաստասե Կովաչը, Կլուժի նահանգային խորհրդի փոխնախագահ Իշտվան Վակարը և Կլուժի Հայոց միության նախագահ Կարեն Աթիլա Սեբեշին: Հայոց ցեղասպանության քաղաքական, իրավական և հումանիտար ծանր հետևանքների մասին ծավալուն ելույթներով հանդես եկան դեսպան Գասպարյանը, քաղաքական վերլուծաբան Պավել Դալլաքյանը, ռումինահայ «Արարատ» հանդեսի խմբագիր Էդուարդ Անտոնյանը, պատմաբան Պաուլ Կրաչիունը և մշակութաբան Աթիլա Յակոբը: Այնուհետև, Արվեստի թանգարանի սրահում բացվել է ռումինահայ նկարիչ Օվիդիու Փանիկյանցի գործերի ցուցահանդեսը։ Ապրիլի 22-ին Բոտոշանի քաղաքում տեղի է ունեցել ռումինահայ հռչակավոր ջազային դաշնակահար Հարրի Դավիդյանի համերգը, որի ընթացքում երաժիշտը հանդես եկավ հայկական ազգային և հոգևոր երաժշտության կատարումներով: Ապրիլի 24-ին Ռոման քաղաքի Ֆրանցիսկյան աստվածաբանական ինստիտուտում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված «Հայերը. պատմության էջեր» խորագրով գիտական սիմպոզիում, որտեղ ելույթներով հանդես եկան Ռումինական ակադեմիայի Յաշի «Ա.Դ. Քսենոպոլ» պատմության ինստիտուտի գիտաշխատող Մարիուս Կելկուն, պատմաբան հայր Ալոիս Մորարուն, ռումինահայ դերասան և ռեժիսոր Ֆլորին Գևորգյանը: Ապրիլյան օրերին Հայոց ցեղասպանությանը նվիրված հանրային քննարկումներ տեղի ունեցան նաև Յաշ, Բակաու, Գեռլա, Դումբրավեն, Գեորգեն, Թըրգու Մուրեշ, Բայա Մարե քաղաքներում, Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակության կարգ կատարվեց Պիտեշտի քաղաքում, Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց մայր տաճարում, ինչպես նաև Ռումինիայի հայ առաքելական և կաթոլիկ բոլոր եկեղեցիներում: Ապրիլի 25-ին Կոնստանցա քաղաքում տեղի հայ համայնքի ջանքերով կբացվի խաչքար-հուշարձան՝ ի հիշատակ հայ ժողովրդի հերոս նախնիների ու նահատակների, ինչպես նաև ի նշան Դոբրուջայում հայության դարավոր ներկայության և որպես երախտագիտություն հյուրընկալ ռումին ժողովրդին։ 102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |