Ասանժ. Թուրքիան փորձում է կոծկել իրողությունը Ցեղասպանության մասին24 ապրիլի 2017 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Wikileaks նախագծի հիմնադիր և ղեկավար Ջուլիան Ասանժն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանն ու Թուրքիայի վարվող քաղաքականությանը: «Հայոց ցեղասպանության արդյունքում 1.5 մլն մարդ զոհվեց: Ես գիտեմ դա, ուսումնասիրել եմ այդ փաստը, իսկ Թուրքիան փորձում է կոծկել իրողությունը», - գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում: Wikileaks նախագծում հայ-թուրքական հարաբերությունների ու Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ վերաբերյալ բազմաթիվ գաղտնազերծված փաստաթղթեր կան: Մասնավորապես, նախագիծը պարզել էր, ինչպես էր Քլինթոնի շտաբն 2015-ին քննարկում է Ցեղասպանությունը ցեղասպանություն անվանելու հարցը: 2011 թվականից Wikileaks-ի հիմնադիր Ասանժը մշտապես ապրում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Շվեդիայի իշխանությունները մեղադրում են նրան բռնաբարության մեջ, ինքը ակտիվիստը մեղադրանքը քաղաքական պատվեր է համարում ու քաղապաստան է հայցել լատինոամերիկյան երկրի իշխանություններից: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան |