Թրամփը չի կիրառել «ցեղասպանություն» բառն ապրիլի 24-ի ուղերձում24 ապրիլի 2017 - 20:09 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր նախորդներին համաձայն, չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը հայերին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձում: «Այսօր մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր տառապեցին Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի ամենասարսափելի մասսայական սպանություններից մեկի ժամանակ», - ասել է նա: 2009-ից ի վեր ԱՄՆ նախագահն ու բարձրաստիճան պաշտոնյաներն օգտագործում են «Մեծ եղեռն» ձևակերպումը Ցեղասպանության մասին խոսելիս: «Մենք պետք է հիշենք իրառործված վայրագությունների մասին, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Ողջունում ենք հայերի ու թուրքերի՝ պատմության ցավալի էջորի ընդունմանն ուղղված քայլերը, ինչը կարևոր քայլ կլինի արդար ու տոլերանտ ապագա կառուցելու համար», - ասել է նա: ԱՄՆ նախագահներից «ցեղասպանություն» եզրույթը կիրառել էր միայն Ռոնալդ Ռեյգանը: Կարդացեք նաև. Ասանժ. Թուրքիան փորձում է կոծկել իրողությունը Ցեղասպանության մասին Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին 200-ից ավելի արցախյան կազմակերպություն՝ ԵԱՀԿ նախագահին․ Մեզ վստահեցնում էին՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի «Ո՞ր անտեսանելի ուժն է ԵԱՀԿ դիվանագետներին ստիպում հնազանդորեն դիմանալ Իլհամ Ալիևի հրապարակային ծաղրանքին»,–ասվում է նամակում |