Սամանթա Փաուերը ցավում է, որ Օբաման չընդունեց Ցեղասպանությունը25 ապրիլի 2017 - 10:19 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ-ն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը Օբամայի օրոք։ «Ես շատ ափսոսում եմ, որ Օբամայի աշխատակազմում աշխատանքի ժամանակ մենք չճանաչեցինք Հայոց ցեղասպանությունը»,- գրել է նա իր թվիթերյան միկրոբլոգում։ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը անընդհատ մտածում եմ հայերի մասին։ 102 տարի առաջ, օսմանյան իշխանությունները սկսել են կոտորածներ, որոնք ոչնչացրել են 1․5 մլն հայերի: Ցեղասպանությունը անդրադարձել է հայկական ծագումով ամերիկյան գրեթե յուրաքանյուր ընտանիքի վրա։ Թուրքիայի ժխտողականությունը Ցեղասպանությունը դարձնում է բաց վերք»,- ասել է դիվանագետը։ 2008 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզչության ժամանակ խոստացել էր ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սակայն երկու ժամկետով նախագահության տարիներին նա այդպես էլ չկատարեց խոստումը: Photo. Charles Dharapak/AP Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |