Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Ցեղասպանության մասին Թրամփի հայտարարությունը25 ապրիլի 2017 - 10:07 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Հայոց ցեղասպանության առթիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածած հայտարարությունը՝ այն անվանելով «ապատեղեկատվության վրա հիմնված», Թուրքիայի ԱԳՆ-ին հղումով հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Կարծում ենք, որ ապատեղեկատվությունն ու կեղծ ձևակերպումները, որոնք առկա էին ԱՄՆ նախագահի՝ 1915 թբվականի դեպքերի վերաբերյալ տարածած գրավոր հայտարարության մեջ, «աղտոտված» տեղեկատվության արդյունքն են, որը քարոզչության տարբեր մեթոդներով տարիներ շարունակ տարածել են ԱՄՆ-ի հայկական շրջանակները»,- ասված է հաղորդագրության տեքստում. «Մենք հույս ունենք, որ նախագահ Թրամփը կխոսի երկու կողմերի կորուստների մասին»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր նախորդների պես, չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը հայերին ուղղված ապրիլքսանչորսյան ուղերձում: «Այսօր մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր տառապեցին Մեծ եղեռնի՝ 20-րդ դարի ամենասարսափելի մասսայական սպանություններից մեկի ժամանակ», - ասել է նա: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |