Հնդկաստանի փոխնախագահը Երևանում հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը25 ապրիլի 2017 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին եռօրյա պաշտոնական այցով Երևան է ժամանել Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին: Հնդկաստանի փոխնախագահին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը ապրիլի 25-ին այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա այցելել է նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, գրառում կատարել թանգարանի հուշամատյանում և եղևնի տնկել Հիշատակի պուրակում, հայտնում է «Sputnik Արմենիան»։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մոտ հանդիպելով մի փոքրիկ տղայի՝ Մոհամմադ Համիդ Անսարին շոյել է նրա գլուխն ու դիմելով Էդվարդ Նալբանդյանին՝ ասել. «Ահա նա՝ կյանքի ոգին»։ Անսարին այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համիդ Անսարին կհանդիպի նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |