ԶԼՄ-ներ. Շարապովան կարող է wild card ստանալ «Ռոլան Գարոսի» որակավորման փուլի համար25 ապրիլի 2017 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի», կազմակերպիչները մտադիր են հատուկ հրավեր (wild card) տրամադրել ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովային մրցաշարի որակավորման փուլին մասնակցելու համար: «Ռոլան Գարոսը» Մեծ սաղավարտի մրցաշարերից երկրորդն է խաղաշրջանում: Լոս Անջելեսում տեղի է ունեցել ռուս թենիսիտուհու և Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի ղեկավար Բերնար Ջուդիչելլիի հանդիպումը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Շարապովային wild card-ի տրամադրման հնարավորությունը՝ հիմնական մրցումների և որակավորման փուլին մասնակցելու համար, գրում է ՏԱՍՍ-ը բրիտանական The Telegraph-ի վրա հղումով: Ավելի վաղ Ջուդիչելլին հայտնել էր, որ Ֆրանսիայի բաց առաջնության կազմակերպիչները որոշում կկայացնեն մայիսի 15-ին: 2016-ի մարտի սկզբին Շարապովան խոստովանել էր, որ արգելված մելդոնիում է ընդունել: Թենիսի միջազգային ֆեդերացիան որակազրկեց նրան 2 տարով, սակայն Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը կրճատեց որակազրկման ժամկետը մինչև 15 ամիս: Որակազրկման ժամկետը սպառվում է 2017-ի ապրիլի 26-ին: «Ռոլան Գարոսը» տեղի կունենա Փարիզում մայիսի 22-ից հունիսի 11-ը: Շարապովան հաղթել է այդ մրցաշարում 2012-ին և 2014-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |