ԵԼՔ-ի ավագանու ցուցակն ամենաերիտասարդն է, ՀՀԿ-ինը՝ ամենատարեցը25 ապրիլի 2017 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մայրաքաղաքի ամենաերիտասարդ ավագանին կկազմի ԵԼՔ դաշինքը՝ առաջին տեղով անցնելու դեպքում: Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 30 անդամի միջին տարիքը կազմում է 36.2 տարի: Երևանի ավագանու մեջ ներգրավվելու՝ ԵԼՔ դաշինքի առաջին 30 թեկնածուի մեջ ամենաերիտասարդները 21-ից 33 տարեկան են, տարիքով ամենամեծը՝ 70 տարեկան: Տարիքային չափանիշով երկրորդ տեղում է «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 30 անդամի միջին տարիքը կազմում է 45.8 տարի: Կուսակցության առաջին 30 թեկնածուի մեջ ամենաերիտասարդները 21-ից 37 տարեկան են: Տարիքով ամենամեծը 71 տարեկան է: Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին 30 թեկնածուի միջին տարիքը 53.3 տարի է: Տարիքով ամենամեծ թեկնածուները 85, 79, 70 տարեկան են, ամենաերիտասարդ թեկնածուները 23-ից 40 տարեկան են: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել ընդամենը երեք քաղաքական ուժ: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: Կարդացեք նաև՝ Կառավարության միջին տարիքը նվազեց 4.4 տարով. Նախարարների գումարային տարիքը նվազել է 131-ով Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան. Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ ՀՀ-ին ԵՄ խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ Ըստ որոշ աղբյուրների, այդ գործընթացն արգելակում է Հունգարիան, որը պահանջում է, որ Բաքվին էլ գումար հատկացվի «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |