Ադրբեջանը չի օգտագործվելու որպես պլացդարմ Իրանին հարվածներ հասցնելու համար, պնդում են Բաքվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի տրամադրի իր տարածքը որպես պլացդարմ Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական հարվածի համար: Այդ մասին Սանկտ-Պետերբուրգում լրագրողներին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆետ Ասքերովը: «Իրանը մեր հարեւան պետությունն է, մենք լավ հարաբերություններ ունենք: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից ռազմական հարվածներին, մենք միանշանակ ասել ենք, որ Ադրբեջանը չի օգտագործվելու որպես պլացդարմ Իրանին հարվածներ հասցնելու համար»,- ասել է Զ. Ասքերովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---