Հատիս գյուղի ֆերմերը. Ամեն ինչ սկսվեց $300 վարկից![]() 25 ապրիլի 2017 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի մարզի Հատիս գյուղի բնակիչ, ֆերմեր Վաչե Գևորգյանի ֆերմայում 50 կով կա, բազմաթիվ ոչխարներ, հավեր, հնդկահավեր: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի շահառուն իր գործը սկսել է 1999 թվականին, երբ բանկից առաջին անգամ $300 վարկ է վերցրել: «Ամեն ինչ սկսվեց 1999 թվականի դեկտեմբերին, երբ ես ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից առաջին անգամ 300 ԱՄՆ դոլար վարկ վերցրեցի: Այդ գումարը գյուղատնտեսական նպատակով եմ ծախսել՝ կով եմ գնել, անասնակեր և…. Այսօր ունեմ 50 կով, էլ չեմ խոսում ոչխարների, հավերի, հնդկահավերի մասին: Մթերքի իրացման խնդիրը լուծված է» ,- պատմում է Վաչե Գևորգյանը: Վաչե Գևորգյանը Հատիս գյուղի ամենահաջողակ ֆերմերներից մեկն է, և այդ ամենին նա հասել է իր և երկու որդիների աշխատանքի շնորհիվ: Նա մանրամասնում է, որ իր ընտանիքի անդամներից բացի աշխատանքի են հրավիրել մեկ կթվորուհու և մեկ հովվի. «Հիմնական ուժը մեր ընտանիքն է: Կինս, օրինակ, ով խնամում է մեր անասունները, առավոտյան 04:30-ից արդեն ոտքի վրա է: Այդ ժամանակ է սկսվում կովերի կիթը, իսկ իմ աշխատանքային օրը սկսվում է դրանից կես ժամ հետո և ավարտվում երեկոյան ժամը տասին»: Բացի այդ, ֆերմերի ընտանիքն ունի ավելի քան 20 հեկտար հողատարածություն, որտեղ հացահատիկ են ցանում: Խոտհարքներ էլ ունեն, որտեղից ձմեռվա համար անասնակեր են հավաքում: «Բնական է` ամեն ինչ այդքան հարթ չի եղել, ինչպես թվում է առաջին հայացքից, սակայն հողի աշխատավորը պետք է սիրի հողը, իր հոգին ներդնի աշխատանքի մեջ, նաև պատրաստ լինի բնության արհավիրքների դեմ պայքարելու: Եվ ոչ միայն բնության: Դժվարություններ եղել են, բայց մենք փորձել ենք հաղթահարել դրանք մեր նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ»,- նշում է Գևորգյանը և հավելում. «Ես սիրում եմ մեր հողը, հողի աշխատավորը պիտի բարի մարդ լինի, համբերատար, չարչարանքից չվախեցող, տոկուն: Այդպիսին է հողի աշխատավորի «խաչը», որ մենք փորձում ենք տանել պատվով: Միակ ցանկությունս է, որ տղաներս ևս մնան Հատիսում և բազմապատկեն մեր հնարավորությունները, որպես հայրենի եզերքի նվիրյալներ՝ իրենց ուժն ու եռանդը ներդնեն մեր հայրենիքի հզորացման գործում»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |