Չինաստանի ույղուրներին արգելել են երեխաներին մահմեդական անուններ տալ25 ապրիլի 2017 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Չինաստանի Սինցզյան-Ույղուրի ինքնավար շրջանի իշխանություններն անվանացանկ են կազմել՝ ներառելով այն անունները, որոնք չի կարելի տալ նորածիններին: Արգելքի տակ են հայտնվել հիմնականում մահմեդական կրոնի հետ կապված անունները՝ Իսլամ, Ղուրան, Սադդամ, Մեքքա, գրում է Ինտերֆաքսը բրիտանական The Guardian-ի վրա հղումով: Այդպիսի անուններով նորածինները կզրկվեն պետական առողջապահական և կրթական համակարգերից օգտվելու հնարավորությունից: Ինչպես հայտարարել է Human Rights Watch կազմակերպության չինական բաժնի տնօրեն Սոֆի Ռիչարդսոնը, նման միջոցները դավանանքի և արտահայտման ազատության իրավունքի «աղաղակող խախտում են»: Ավելի վաղ այդ շրջանի իշխանությունները պայքար էին սկսել կրոնական ծայրահեղականության դեմ՝ արգելելով, մասնավորապես, հիջաբ կրել կանանց, իսկ տղամարդկանց՝ «ոչ տիպիկ մորուքներ»: Սինցզյանում է ապրում երկրի մոտ 23-միլիոնանոց մահմեդական համայնքի մոտ կեսը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բաքվի դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Որոշումը հրապարակվել է Բաքվի վերաքննիչ դատարանում ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Նախարար․ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17 կամուրջ է փլուզվել Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ |