Թուրքական դատարանը հրաժարվում է դատել Հրանտ Դինքի սպանության հետ առնչութուն ունեցող Տրապիզոնի ոստիկաններին

PanARMENIAN.Net - Վարչական դատարանը մերժել է Տրապիզոնի յոթ ոստիկաններին դատական պատասխանատվության ենթարկելու հայցը, պնդելով, որ նրանք չեն առնչվել հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությանը 2007 թվականի հունվարի 19-ին: Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինի խոսքերով, փաստաբանները պաշտոնական տեղեկատվություն չեն ստացել դատարանի որոշման մասին: Տրապիզոնի նահանգապետի գրասենյակը եւս արդարացում չի ներկայացրել նման որոշմանը, հաղորդում է BYA թուրքական թերթը:



Հիշեցնենք, որ «Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքն սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում` թերթի գրասենյակի մոտ, 17-ամյա Օգյուն Սամասթի կողմից: Երկու դատավարությունից հետո ազատ են արձակվել չորս կասկածյալներ: Ավելի վաղ Սամսունում սկսկվել է դատավարություն երկու ոստիկանների նկատմամբ, ովքեր լուսանկարվել էին Օգյուն Սամասթի հետ թուրքական դրոշի ֆոնին: Մեղադրանքը ներկայացվել է Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանների հայցի հիման վրա, ովքեր գտնում են, որ ոստիկանները աջակցել են մարդասպանին: Դատարանի հաջորդ նիստը կայանալու է 2008 թվականի փետրվարի 11-ին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---