Վալովայա. Միասնական արժույթն աղետալի կլինի ԵՏՄ համար

Վալովայա. Միասնական արժույթն աղետալի կլինի ԵՏՄ համար

PanARMENIAN.Net - Միասնական արժույթի ներդրումը ԵՏՄ-ում հակաուտոպիա է: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոէկոնոմիկայի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:

Պատասխանելով Եվրասիական միությունում միասնական արժույթի ներդրման մասին հարցին՝ Վալովայան հայտարարել է, որ այդպիսի պլաններ չկան:

«Ավելին, միասնական արժույթի սահմանումը ԵՏՄ-ում ուտոպիա չէ, ավելի վատ է՝ հակաուտոպիա է: Այդպիսի ցանկացած փորձ հիմա աղետի կվերածվի: Դա չի նշանակում, որ չպետք է համագործակցել ֆինանսա-արժութային ոլորտում: Մենք պետք է ընդլայնենք ազգային արժույթների կիրառումը, շրջանառությունից դուրս մղենք երրորդ երկրների արժույթները, սակայն, հաստատ, պետք չէ նոր բաներ մտածել միասնական արժույթի հետ կապված, ինչպես դա արեցին եվրոպացիները»,-ասել է նախարարը, հայտնում է kokshetau.asia-ն:

2016-ի ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր բացառել ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրման հնարավորությունը, երբ անդամ երկրների տնտեսությունների մակարդակը քիչ թե շատ հավասարվի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---