ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ 3 հոկտեմբերի 2002 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-9-ը Երեւանում կկայանա Եվրո-Ատլանտյան Համագործակցության Խորհրդի (ԵԱՀԽ) «Պայքար միջազգային ահաբեկչության դեմ. տարածաշրջանային համագործակցության հեռանկարները Հարավային Կովկասում» թեմայով սեմինարը: Սեմինարին կմասնակցեն ՆԱՏՕ-ին եւ ԵԱՀԽ-ին անդամակցող 20 երկրների ներկայացուցիչներ, որոնք կքննարկեն Հարավային Կովկասում ահաբեկչության սպառնալիքները, միջազգային հակաահաբեկչական կոալիցիայում Հարավային Կովկասի երկրների ներդրումը, տարածաշրջանի երկրների միջեւ հակաահաբեկչական համագործակցության հեռանկարները:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |