Երևանաբնակ զինվորների ծնողները կայցելեն սահմանամերձ զորամասեր

Երևանաբնակ զինվորների  ծնողները կայցելեն սահմանամերձ զորամասեր

PanARMENIAN.Net - Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր որդիներին այցելելու` արդեն ավանդական դարձած ծրագրի կազմակերպման և ժամկետների հստակեցման նպատակով արդեն իսկ կայացել են համապատասխան կառույցների հետ քննարկումները:

Քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի փոխանցմամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ապրիլի 28-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները պատշաճ կազմակերպելու համար:

Զեկուցվել է, որ այցերի կազմակերպման ծրագրի շրջանակում զինծառայողների ծնողների տեղափոխման նպատակով տրամադրված հարմարավետ ավտոբուսներին ողջ ճանապարհի երկայնքով կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, ավտոբուսներում էլ ուղեկցողների թվում կլինեն բժիշկներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---