Սան Սեբաստիանում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օծվել26 ապրիլի 2017 - 09:47 AMT PanARMENIAN.Net - Բասկերի երկրի Սան Սեբաստիան քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և օծման արարողություն: Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր խոսքում շնորհակալություն է հայտել քաղաքապետին խաչքարի տեղադրման հարցում վերջինիս աջակցության, Սան Սեբաստիանի հայ համայնքի նկատմամբ մշտական հոգատար մոտեցման, ինչպես նաև նախկինում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ինստիտուցիոնալ որոշման ընդունման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: Սան Սեբաստիանի քաղաքապետ Էնեկո Գոյան հավելել է, որ տեղադրված խաչքարը, բացի մշակութային ժառանգության օրինակ լինելուց, նաև խորհրդանշում է երկու ժողովրդի եղբայրությունն ու բարեկամությունը: Միջոցառմանը մասնակցել են նաև քաղաքապետարանում ներկայացված տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, Իսպանիայում Հայ Առաքելալական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք Աբեղա Սարգսյանը, ինչպես նաև՝ Բասկերի Երկրում և Իսպանիայի այլ քաղաքներում բնակվող մեր հայրենակիցներ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |