ԱՄՆ-ն սկսել է Թուրքիային փոխանցել քուրդ գրոհայինների տեղակայման մասին հետախուզական տվյալները 1 նոյեմբերի 2007 - 14:32 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սկսել է Թուրքիային փոխանցել քուրդ գրոհայինների տեղակայման մասին հետախուզական տվյալները: «Մենք նորանոր հետախուզական տվյալներ ենք հաղորդում նրանց Թուրքիայի անհանգստությանն ի պատասխան»,-հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջեֆ Մորելը: Ինչպես անցած շաբաթ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, օդային հարձակումներն ու լայնածավալ ցամաքային գործողությունները զգալի արդյունք չեն տա, քանի որ քուրդ գրոհայինների հենակետերի տեղակայման կոնկրետ վայրը դեռեւս հայտնի չէ: Իրենց հերթին Սպիտակ տան մամլո քարտուղար Դանա Պերինոն նշել է, որ նախագահ Ջորջ Բուշը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ հանդիպմանը եւս մեկ անգամ կառաջարկի Իրաքին եւ Թուրքիային կարգավորել Քրդական աշխատավորական կուսակցության խնդիրը խաղաղ երկխոության ճանապարհով: «Մեքն ակնկալում ենք Իրաքի քայլերը եւ համոզված ենք, որ նրանք կանեն հնարավորը, ՔԱԿ-ն «արմատախիլ» անելու համար: Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր քաղաքացիներին եւ զինվորներին եւ մենք զսպվածության կոչ ենք անում Թուրքիային»,-ասել է Պերինոն, հաղորդում է «Ասոշիյեթիդ պրեսը»: Նշենք, որ Թուրքիան բողոքում է, թե բազում ամիսների ընթացքում նա բավարար օգնություն չի ստանում ԱՄՆ-ից ՔԱԿ-ի դեմ պայքարում: Անկարան սպառնում է լայնածավալ ցամաքային գործողություն ծավալել Հյուսիսային Իրաքում, եթե ԱՄՆ-ն եւ Իրաքը գործուն քայլեր չեն ձեռնարկի քրդական գրոհայինների դեմ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |