Էրդողանի արձագանքը ԵԽԽՎ որոշմանը. Թուրքիան կարող է վերանայել ԵՄ-ին միանալու որոշումը26 ապրիլի 2017 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողնանն արձագանքել է ԵԽԽՎ որոշմանը՝ հայտարարելով, որ Անկարան կվերանայի իր դիրքորոշումը ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ, եթե երկիրը ստիպված լինի էլ ավելի երկար սպասել այդ հարցի լուծմանը և եթե պահպանվի միության որոշ անդամների թշնամական վերաբերմունքը: Ապրիլի 25-ին ԵԽԽՎ-ն ձայների մեծամասնությամբ քվեարկել է ԵԽ առջև Թուրքիայի պարտավորությունների կատարման մշտադիտարկման վերականգնման օգտին, քանի որ «խորը մտահոգություններ կան մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության» ապահովման ոլորտներում: Այն կոչվում էր «Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության» վերաբերյալ զեկույց: «Եթե նրանք ազնիվ չեն գործում, ապա մենք ստիպված կլինենք ելք փնտրել: Ինչո՞ւ պետք է էլի սպասենք: Խոսքը 54 տարվա մասին է: Մեծ Բրիտանիան քվեարկել է միությունից դուրս գալու օգտին...նույնը կարելի է Թուրքիայի դեպքում անել»,-ասել է Էրդողանը: Նա հավելել է, որ պատրաստ է հանրաքվեի հանել ԵՄ-ին անդամակցելու հարցը, հայտնում է ՌԻԱ Նովոստին Reuters-ի վրա հղումով: Էրդողանը ԵԽԽՎ-ի ապրիլի 25-ի որոշումը Թուրքիայի վերաբերյալ համարել է ամբողջապես քաղաքականացված և հավելել է, որ Թուրքիան չի ընդունում այդ որոշումը: ԵԽԽՎ զեկույցը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել ու վերացնել արտակարգ դրությունը, ազատ արձակել ձերբակալված մտավորականներին, լրագրողներին։ Վեհաժողովը նաև մտահոգություն է հայտնում ապրիլի 16-ին տեղի ունեցած հանրաքվեի ու մահապատժի վերականգման վերաբերյալ։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |