ՍԴ-ն շարունակում է քննել ԱԺ ընտրությունները վիճարկող Կոնգրես-ՀԺԿ-ի դիմումը26 ապրիլի 2017 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանում ապրիլի 26-ին շարունակվելու է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումի քննությունը: Սպասվում է, որ պատասխանող կողմից ելույթ է ունենալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Գործով պատասխանող կողմն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը, ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը: Հարակից պատասխանողներն են դատախազության, ոստիկանության ներկայացուցիչները: Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ներկայացնում են ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Տիգրան Եգորյանը: Դիմումի քննությունը սկսվել է ապրիլի 25-ին, երբ իրենց փաստարկներն են ներկայացրել դաշինքի ներկայացուցիչները, այնուհետև նրանք պատասխանել են պատասխանող կողմի հարցերին: Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարան է դիմել ապրիլի 14-ին։ Լրագրողների հետ զրույցում Լևոն Զուրաբյանն ասել էր, որ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը Սահմանադրական դատարանից որևէ ակնկալիք չունի, վստահ են՝ ինչ որոշում է կայացնելու: Նա նշել էր, որ ներքին դատական ատյանները սպառելուց հետո դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |