Նախարար. Օտարերկրյա ներդրումները հենց այնպես չեն գալիս, դրա համար աշխատել է պետք26 ապրիլի 2017 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ներդրումներն արվում են այն տնտեսության մեջ, որտեղ ներդրումներին նպաստող միջավայր է ստեղծվում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, որը Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանին: «Օտարերկրյա ներդրումները հենց այնպես չեն գալու քո երկիր, դրա համար դու պետք է աշխատանք տանես», -ասել է նա, հավելելով, որ նման միջոցառումները լավ հարթակ են հնարավոր ներդրողներին Հայաստանի ներդրումային միջավայրի մասին պատմելու համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: «Երբ դու ինչ-որ բարեփոխումներ ես կատարում և դա մնում է միայն Հայաստանի ներսում, դա այնքան էլ լավ չէ: Ճիշտ կլինի, որ դա նաև Հայաստանի սահմաններից դուրս գա և բոլորը տեղյակ լինեն, որ Հայաստանն առաջավոր է»,-ասել է նա: Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցել է խոշոր Merrill Lynch ընկերության կողմից խոշոր ներդրողների մասնակցությամբ կազմակերպված կլոր սեղանի աշխատանքներին.«Կարևոր է, որպեսզի ընկալումը ներդրողների մոտ բարձրանա, որ Հայաստանն իրականում այն երկիրն է, որտեղ նրանք կարող են ներդրումներ կատարել և այդտեղից կարող են ունենալ օգուտներ»: Ներդրումների խթանման հարցում տնտեսական մթնոլորտից և առավելություններից բացի որոշիչ դեր են խաղում նաև Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գնահատականները, որոնք կարևոր չափանիշ են Եվրոպայի և ԱՄՆ-ի ներդրողների համար. «Համաշխարհային բանկը մշտապես մեր լավագույն գործընկերն է, և այդ առումով այն նաև պարտավորություն է ստանձնել հնարավորին չափով օժանդակել Հայաստանի Հանրապետության կողմից ձեռնարկված բոլոր ներդրումային ծրագրերին»: Հայաստանի ֆինանսների նախարարի խոսքով, տնտեսական ոլորտում երկրի կարևորագույն խնդիրը կայուն աճի ապահովումն է, որը հնարավոր է ներդրումների առկայության պայմաններում: Ներդրումներն էլ, ըստ նրա, արվում են այն տնտեսության մեջ, որտեղ ներդրումներին նպաստող միջավայր է ստեղծվում: Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը հայտարարել է, որ 2017-ին 850 մլն դոլարին համարժեք ներդրումներ Հայաստանի տնտեսության մեջ: «3,2 մլրդ դոլարի մասին է հայտարարվել ու դա մի քանի տարվա ծրագիր է: Այս տարի նախատեսվում է, որ կլինի 850 մլն դոլարին համարժեք ներդրումներ, որոնց ֆինանսական աղբյուրներն ու իրականացնողներն արդեն հստակ են: Ինչպես տեսնում եք, արդեն շատ ակտիվ ներդրումային ծրագրերը քննարկվում են և ներդրումներ արդեն իսկ իրականացվել են», - ասել է Սուրեն Կարայանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |