Մարտինի նոր գրքից մի հատված` «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի կադրում26 ապրիլի 2017 - 13:54 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սիրված սերիալի 7-րդ եթերաշրջանի լուսանկարներից մեկում Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի աշխարհ» նոր գրքից մի հատված է հայտնվել սփոյլերներով: Լուսանկարում երևում է, թե ինչպես են սերիալի կերպարները՝ Սեմն ու Ջիլլին, ինչ-որ բան կարդում: Երկրպագուների ուշադրությունը գրավել է Ջիլլիի ձեռքի գիրքը, որից մի հատված նրանք երկար ժամանակ փորձում էին վերծանել: Դա հաջողվել է Reddit-ի օգտատերերից մեկին: Այդպես, պարզվել է, որ էջում տպագրված է մի հատված Մարտինի «Սառույցի և կրակի աշխարհ» գրքից, որը պատմում է Վեսթերոսի պատմությունը: Հատվածում խոսք է գնում Ազոր Ախայ կերպարի մասին՝ մի մարդու, որն, ինչպես ենթադրվում է, պետք է փրկի բոլորին. «Ըստ մարգարեության, մեր հերոսը կվերածնվի, արթնացնելու համար քարե վիշապին և կրկին կռելու մեծ սուրը՝ Լուսազարդը: Այն, որը հաղթեց խավարը հազարավոր տարիներ առաջ».: Խոսվում է նրա վերադարձի մասին: Այդ լեգենդար կերպարն, ամեն դեպքում դիտարկվում է որպես այն մարդը, որն ի վերջո փրկելու է Վեսթերոսը: HBO հեռուստաալիքի «Գահերի խաղը» սերիալի վերջին 8-րդ եթերաշրջանը ընդամենը 6 սերիա կունենա: Այդպիսով վերջին եթերաշրջանն ամենակարճը կլինի՝ բոլոր նախորդ եթերաշրջանները 10 սերիայից էին բաղկացած, իսկ 7-րդը՝ 7 էպիզոդից: «Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |