Ֆորում. Ծրագրային ցանցահենությունը Հայաստանում 86% է կազմում26 ապրիլի 2017 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Երևանում 2017 թվականի մարտ ամսվա ընթացքում մոտ 3000 IP հասցե է ենթարկվել վիրուսային հարձակման: Այս մասին Երևանում ապրիլի 26-ին Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում անցկացվող համանուն ֆորումի ժամանակ ասել է Մայքրոսոֆթի՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի Մտավոր սեփականության պաշտպանության տնօրեն Լոռան Սիգնորեթը: Նա նշել է, որ շատ կարևոր է մտավոր սեփականությունը պաշտապնելու համար կազմել կոալիցա, այլ ոչ թե գործել անհատապես, քանի որ աշխարհում հիմա ամեն բան թվայնացված է և խիստ պաշտպանության կարիքն ունի: «Թվայնացված աշխարհում գլխավոր մարտահրավերը կիբերանվտանգության հարցն է: Ամեն բանն է թվային՝ առևտուրը, բանկային ծառայությունները, աշխատաշուկան, կրթությունը, առողջապահությունը և այլն: Տարեկան կիբերհանցագործության հետևանքով զոհերի թիվը կազմում է մոտ 600 մլն մարդ», - նշել է Լոռան Սիգնորեթը, գրում է Aysor.am-ը: Նրա խոսքով՝ Մայքրոսոֆթը հետևում է ծրագրային փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են համակարգը պաշտպանելու համար և ուղարկում է անհրաժեշտ թարմացումներ, նաև, ընդգծեց, որ կարողանում է պարզել այն IP-ների հասցեները, որոնք ենթարկվել են վիրուսային հարձակման: Բացի այդ, շատ կարևոր է գիտակցել ծրագրային ապահովման կարևորության մասին և վերածել այն արժեքի, որը պետք է պաշտպանել: Նրա տեղեկացմամբ՝ ծրագրային ցանցահենությունը Հայաստանում կազմում է 86%, որն անհանգստության տեղիք է տալիս: Լոռան Սիգնորեթը իր խոսքն ավարտել է այն մտքով, որ մտավոր սեփականության ամենալավ պաշտպանության պրակտիկան ցույց է տվել, որ մարդ երկու բանի կարիքն ունի՝ կրթության և այդ գիտելիքների կիրառության, այսինքն՝ պետք է բոլորին պարբերաբար տեղեկացնել, սովորեցնել, թե ինչպես պաշտպանվել հաքերային հարձակումներից: «Այս տարվա թեման նորարարությունն է: Այն մեր կյանքը դարձնում է ավելի առողջ, պարզ և հարմարավետ: Ուստի Մտավոր սեփականության հզոր պաշտպանությունը նորարարության և նոր աշխատատեղերի ստեղծման համար հիմք է հանդիսանում», - իր հերթին նշել է ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը: Ֆորումին ներկա ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանն էլ նշել է, որ, մտավոր սեփականության պաշտպանության առումով, ՀՀ-ի օրենսդրական դաշտը լիարժեք է և արժանացել է ԵՄ փորձագետների հավանությանը, քանի որ համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Սակայն ավելացրեց, որ, չնայած օրենքին, խախտումների քանակը շատ է, քանի որ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները միշտ չէ, որ գործակցում են իրավապահների հետ՝ մտավոր սեփականության պաշտպանության գործում: «Մտավոր սեփականության իրավունքներն» այն իրավական մեխանիզմն են, որը հեղինակային իրավունքի, պատենտավորման ու ապրանքանիշերի միջոցով երաշխավորում է մեր գնած ապրանքների իսկությունն ու այն, որ մեր գաղափարները չյուրացվեն ուրիշների կողմից: Մտավոր սեփականության իրավունքները սոսկ գյուտարարներին պաշտպանելու համար չեն. դրանք պաշտպանում են բոլոր նրանց, որոնց ապահով լինելը պայմանավորված է աշխարհի բոլոր երկրներում, այդ թվում Հայաստանում, առկա ապրանքների հուսալիությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |