ԱՄՆ-ն փորձում են Ռուսաստանի հետ պայմանավորվել Իրանի, Կոսովոյի եւ ԵՍԶՈՒՊ-ի հարցերով 1 նոյեմբերի 2007 - 15:47 AMT PanARMENIAN.Net - «Միացյալ Նահանգները պատրաստ են Ռուսաստանին զիջումներ առաջարկել Եվրոպայում ԵՍԶՈՒՊ-ի (Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիր) հարցով` փորձելով համոզել նրան մեղմել իր դիրքերը Կոսովոյի եւ Իրանի հարցով»,- հայտնում է The International Herald Tribune թերթը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին: Այդ զիջումները իբր հանդիսանում են համալիր փաթեթի մի մաս, որի օգնությամբ Վաշինգթոնը ծրագրում է հարթել Ռուսաստանի հակազդումները Կոսովոյին անկախություն տրամադրելու ծրագրերին եւ հասնել նրա համաձայնությանը Իրանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցների հարցում:«Եթե Մոսկվան զիջումների չգնա, ապա այդ ժամանակ ԱՄՆ-ն եւ Եվրամիության երկրների մեծամասնությունը կարող են դիմել նրա անկախության ճանաչմանը, սակայն այն ի վիճակի է ավելի ապակայունացնել Բալկանները, բարդացնել հարաբերությունները Մոսկվայի հետ եւ ռուս-չինական վետոյի հանգեցնել ՄԱԿ-ի ԱԽ-ում, որը կարգելափակի պատժամիջոցները Իրանի նկատմամբ»,- գտնում են դիվանագետները: Բացի հղումը անանուն դիվանագետներին, թերթը մեջբերում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի ուղիղ խոսքը: Նրա խոսքերով, ԱՄՆ վարչակազմը «որոշակի նոր մտքեր է հայտնել» ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի Մոսվա այցելության ժամանակ երկու շաբաթ առաջ: Այդ մտքերը իբր ուղղված են «ադապտացված ԵՍԶՈՒՊ-ի օրինականացումը արգելափակող փակուղու հաղթահարմանը»: «Մենք ակտիվ դիվանագիտություն ենք ակնկալում»,- հայտարարել է Ֆրիդը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |