ՄՈՏԱԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԴԺՎԱՐ ԹԵ ՀԱՋՈՂՎԻ ԽՈՒՍԱՓԵԼ ՆՈՐ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ 3 հոկտեմբերի 2002 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Մոտակա տարիներին Կովկասում դժվար թե հաջողվի խուսափել անկայունության նոր դրսեւորումներից եւ ցնցումներից: Այդ մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը Բրյուսելում` ելույթ ունենալով Պրահայում կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի առաջիկա գագաթնաժողովին նվիրված կոնֆերանսում: Նրա խոսքերով, ներկայումս Կովկասը, Կենտրոնական Ասիան, Հյուսիսային Աֆրիկան եւ Մերձավոր Արեւելքն «առաջարկում են անկայունության պոտենցիալ կոկտեյլ»: Բոլոր այս տարածաշրջաններն վերապրում են քաղաքական եւ տնտեսական փորձություններ, որոնք, նրա կարծիքով, ի վերջո, դուրս կբերեն նրանց ճիշտ ուղու վրա: «Սակայն միայն կույր լավատեսը կարող է խոսել այն մասին, թե այս փոփոխությունները կընթանան առանց լուրջ ցնցումների», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |