«Ժխտման ճարտարապետները». Նոր ֆիլմ Ցեղասպանության մասին![]() 27 ապրիլի 2017 - 09:59 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությանը նվիրված նոր` «Ժխտման ճարտարապետները» (Architects of Denial) փաստավավերագրական ֆիլմի թրեյլերը հայտնվել է համացանցում: Ֆիլմում փորձագետները ներկայացնում են ժխտողականությունն և դրա հետևանքները, պատմաբանների կարծիքներն ու Ցեղասպանությունը վերապրածների պատմությունները: Ֆիլմի պրոդյուսերն է «Սուպերմենի» հեռուստատեսային տարբերակի գլխավոր դերակատար Դիք Քեյնը: Թրեյլերում մեջբերվում է հոլիվուդյան դերսասն Ջորջ Քլունիի ելույթը, որի ժամանակ նա հիշատակել էր Հիտլերի խոսքը. «Ո՞վ է այսօր հիշում հայերին» և հավելում՝ «Ամբողջ աշխարհն է հիշում»: Ներկայացված է նաև Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի կարծիքը, որն ընդգծում է «Թուրքիայի համատարած լոբինգի մասին, որը թույլ չի տալիս բարձրաձայնել Ցեղասպանության ապացույցների մասին»: Վավերագրական ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2017-ի հոկտեմբերի 6-ին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |