ՌԴ ԱԳՆ. Թուրքիայի հարվածները քրդերին Իրաքում և Սիրիայում անընդունելի են27 ապրիլի 2017 - 10:39 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարում Թուրքիայի հարվածները քրդերի դիրքերին Սիրիայում և Իրաքում: Այդ մասին ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: ԱԳՆ-ն հիշեցրել է, որ քրդերն ահաբեկչական խմբավորումներին, առաջին հերթին ԻՊ-ին ցամաքում իրապես դիմակայող ուժ են: «Այն պայմաններում, երբ ահաբեկչության դեմ պատերազմը Սիրիայում և Իրաքում դեռ հեռու է ավարտից, այդպիսի գործողությունները միանշանակ չեն նպաստում հակաահաբեկչական ուժերի համախմբմանը և սրում են առանց այդ էլ լարված իրավիճակը»,-ասվում է հաղորդագրության մեջ: ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է նաև այն հանգամանքով, որ թուրքական ուժերը հարված են հասցրել ինքնիշխան պետությունների տարածքում առանց տեղի իշխանությունների հետ համաձայնեցման: Այդպիսի գործողություններն, ըստ գերատեսչության, անընդունելի են և հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Թուրքիայի գործողությունները քրդերի դեմ քննադատել էր նաև ԱՄՆ Պետքարտուղարությունը: Ապրիլի 25-ին Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քրդերի դիրքերին Սիրիայում և Իրաքի հյուսիսում: Զոհվել է 70 մարդ: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե զգուշացրել էր հարվածների մասին Հյուսիսային Քրդստանի իշխանություններին, ինչպես նաև ՌԴ-ին և ԱՄՆ-ին: Սիրիայի քուրդ աշխարհազորայինների ջոկատներ (YPG) իրենց հերթին Թուրքիայի ավիահարվածներից հետո կոչ են արել թռիչքներից զերծ գոտի ստեղծել երկրի հյուսիսում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |