Նոր հոլովակում «Օտարը. Պատգամ» ֆիլմը կապել են «Պրոմեթևսի» հետ (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Համացանցում հայտնվել է «Օտարը. Պատգամ» ֆիլմի նախաբանը: Ապրիլի 26-ին 20th Century Fox-ը կարճ հոլովակ է տեղադրել համացանցում, որտեղ «Պրոմեթևսում» ծավալվող իրադարձությունները կապվում են «Օտարը. Պատգամ» ֆիլմի սյուժեի հետ: 2-րոպեանոց տեսահոլովակում 2 կերպարները՝ Շոուն և անդրոիդ Դևիդը, որոնք ողջ են մնացել LV-223 մոլորակում, մեկնում են Արարիչների հայրենիք: Շոուն վերականգնում է անդրոիդին, որին հետո անաբիոզի մեջ են պահում: Տեսանյութի վերջում տիեզերանավը ժամանում է մոլորակ, որտեղ ակնհայտորեն տեխնոլոգիապես ավելի զարգացած քաղաքակրթություն գոյություն ունի: Հոլովակն ավարտվում է Պերսի Բիշի Շելլիի «Օզմանդիա» բանաստեղծությունից մեջբերմամբ, որտեղ խոսքը գնում է երկրային գոյության ունայնության և արագ անցնող ժամանակի մասին՝ «Նայեք իմ մեծ գործերին, բոլոր ժամանակների, բոլոր երկրների և ծովերի տիրակալներ»: «Օտարը. Պատգամ» ֆիլմը կցուցադրվի մայիսի 19-ից: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |