ՓՄՁ-ների բեռը չպետք է ավելանա. Վարչապետը՝ տոնավաճառների տնտեսվարողների ցույցերի մասին27 ապրիլի 2017 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի գաղափարախոսությունը հետևյալն է. ՓՄՁ-ների բեռը չպետք է ավելանա, միաժամանակ պետք է փաստաթղթաշրջանառությունը հստակ լինի: Այս մասին կառավարության ապրիլի 27-ի նիստում ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքրվել է բողոքի ակցիաներ կազմակերպած տոնավաճառների տնտեսվարողների հետ կապված հարցի առնչությամբ, ինչին ի պատասխան վերջինս նշել է, որ ՊԵԿ-ը իրականացվող ուսումնասիրությունների ընթացքում որևէ տնտեսվարողի չի տուգանել, գրում է Panorama.am-ը: «Տոնավաճառներ կազմակերպողները նոյեմբերից պարբերաբար զգուշացվել են, որ պետք է հստակեցնեն փաստաթղթաշրջանառությունը, ՀԴՄ կտրոնների տրամադրումը: Մեր կողմից այս ընթացքում արձանագրվել է, որ արդեն կա դրական միտում, տնտեսվարողները հասկացել են, որ այս ամենը ՓՄՁ-ների դեմ ուղղված չէ, այլ միտված է խոշոր բիզնեսի շրջանառությանը»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ տնտեսվարողների հետ համատեղ ստեղծվել է աշխատանքային խումբ, մի քանի օրվա ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները կներկայացնեն առաջարկություններ: Կարեն Կարապետյանը հորդորել ՊԵԿ-ին հստակ շարունակ աշխատանքները: «Պետք է պարզ իրենց հետ խոսենք, պարզ խոսելու ժամանակ իրենք ամեն ինչ հասկանալու են»,- ասել է նա: Ապրիլի 21-ին Կառավարության շենքի դիմաց Երևանի տոնավաճառների հարյուրավոր քաղաքացիներ ցույցի էին դուրս եկել՝պահանջելով իրենց թույլ տալ աշխատել նախկին ռեժիմով: Նրանք պնդում էնն, որ հարկային տեսուչներն ահաբեկում են իրենց, ստիպում են ներկայացնել, թե ինչ են գնել, ինչ են վաճառել՝ վախի մթնոլորտ ստեղծելով տոնավաճառներում, պարտադրելով հաշվապահ ունենալ: Ցույցի առնչությամբ ՊԵԿ-ը հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ ասվում է, թե ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |