UN WFP-ն եւ Փախստականների գծով նորվեգիական խորհուրդը դադարեցնում են իրենց գործունեությունն Ադրբեջանում 2 նոյեմբերի 2007 - 14:05 AMT PanARMENIAN.Net - 2008 թվականի հունվարից Ադրբեջանում իր գործունեությունն է դադարեցնում ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը եւ Փախստականների գծով նորվեգիական խորհուրդը: Այդ մասին հաղորդել է Նախարարների կաբինետի փախստականների եւ բռնի տեղահանվածների, միգրացիայի, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքի բաժնի պետ Ղուրբան Սադիխովը: «Փոխվարչապետ Ալի Հասանովը Փախստականների գծով նորվեգիական խորհուրդի գլխավոր գրասենյակին ուղղված նամակում առաջարկել է շարունակել մասնակցությունը Ադրբեջանում իրագործվող ծրագրերին»,-հաղորդել է նա: ՄԱԿ-ի Համաշխարհային պարենային ծրագիրը դադարեցնում է իր գործունեությունը նվիրատվությունների կրճատման եւ բռնի տեղահանվածների հետ կապված իրավիճակի լարվածության թուլացման պատճառով, հաղորդում է ԱՊԱ-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |