Վարչապետ. Վաղաժամ մարվող վարկերի տուգանքներն անհարկի բեռ են քաղաքացիների համար27 ապրիլի 2017 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Վարկային պարտավորությունները վաղաժամ մարելու դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառվող տույժերն ու տուգանքները անհարկի բեռ են դառնում քաղաքացիների, ինչպես նաև՝ տնտեսվարող սուբյեկտների համար: Այս մասին Գործադիրի ապրիլի 27-ի նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով խնդրին: «Առավել տրամաբանական է ստեղծել մեխանիզմներ, որոնք կխրախուսեն բարեխիղճ վարկառուներին: Ավելին նման տույժերի և տուգանքների դեպքերի վերաբերյալ բողոքներ են հասցեագրվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմ»,- ընդգծել է վարչապետը, մեջբերում է Panorama.am-ը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ դա կիրառվում է նաև միջազգային պրակտիկայում՝ երկարաժամկետ վարկերի պարագայում: Ըստ նրա՝ նախորդ տարի այս առնչությամբ մշակվել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը գտնվում է Ազգային ժողովում. անցել է երկու ընթերցում: Կարապետյանը ԿԲ նախագահին կոչ է արել կառավարության հետ համատեղ որոշել վարկային հարաբերությունները կարգավորելու հետ կապված հարցը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ: Կառավարությունը 2016-ի դեկտեմբերի 1-ի նիստում հավանություն է տվել հիփոթեքային վարկառուների իրավունքներին առնչվող օրենսդրական փաթեթին:«Վարկառուներն իրավունք կունենան ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց տուգանքի, նաև նախագծով խիստ և հստակ կանոններ են սահմանվում անշարժ գույք գնահատողների ընտրության և գործունեության նկատմամբ: Օրինակ՝ գնահատողը չի կարող փոխկապակցված լինել բանկի հետ և այլն», - հավելել է Ջավադյանը: Կարդացեք նաև՝ Վարչապետը դժգոհ է ապօրինի անտառահատումների դեմ պայքարից Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |