Հոկտեմբերից բնակչության առանձին խմբերի համար բուժապահովագրություն կներդրվի27 ապրիլի 2017 - 13:59 AMT PanARMENIAN.Net - 2017-ի հոկտեմբերից Հայաստանում բնակչության առանձին խմբերի համար կներդրվի բնակիչների բժշկական ապահովագրություն, իսկ մինչև մայիսի 25-ը պատրաստ կլինի բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրման հայեցակարգի նախագիծը: Այդ մասին հայտնել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: «Հոկտեմբերից մեր երկրում կներդրվի սոցիալապես անապահով և առանձին խմբերի բնակիչների բժշկական ապահովագրությունը։ Նրանց բժշկական ծառայություններ կմատուցեն բուժաշխատողները, իսկ վճարումը կկատարեն ապահովագրական ընկերությունները։ Մեր խնդիրն է, որ ստեղծված այս նոր իրավիճակում բողոքի դեպքում քաղաքացին իմանա, թե ում պետք է դիմի»,-ասել է Լևոն Ալթունյանը` կարևորելով անկախ մարմնի` բժշկական հաշտարարի արդար և թափանցիկ գործունեությունը։ Առողջապահության նախարարությունում աշխատանքային խումբը ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին է ներկայացրել է բժշկական հաշտարարի ինստիտուտի ներդրման ուղղությամբ նախատեսվող առաջիկա միջոցառումներն ու ժամանակացույցը, հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Նախարարին զեկուցվել է, որ բժշկական հաշտարարի ինստիտուտի նեդրման հայեցակարգի նախագիծը մշակելուց առաջ ևս մեկ անգամ կուսումնասիրվի աշխարհի տարբեր երկրների փորձը, ինչպես նաև հաշվի կառնվեն Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներն ու դրանցից բխող զարգացումները։ Լևոն Ալթունյանին ներկայացվել է այդ ուղղությամբ իրավական դաշտի ապահովման նախանշվող զարգացումները։ Փետրվարին առողջապահության նախարարը ներկայացրել էր նաև 2017 թ. գերակա խնդիրները՝ առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության ապահովում, օպտիմալացում, բժշկական օգնության և սպասարկման ոլորտում պետական պատվերի կազմակերպման մեխանիզմների կատարելագործում, դեղերի շուկայում միջազգային ստանդարտների, էլեկտրոնային առողջապահության տեղեկատվական համակարգի ներդրում, միջազգային առաջադեմ փորձի հիման վրա կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի տեղայնացում ու ներդրում, բժշկական հաշտարարի համակարգի ստեղծում, ինչպես նաև առողջ ապրելակերպի տարածմանը միտված միջոցառումների իրականացում: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |