«Շիրակ» ակումբ. Բիչախչյանը չի տեղափոխվի Թուրքիա27 ապրիլի 2017 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը չի տեղափոխվի Թուրքիա: Այս հայտարարությամբ է հանդես եկել «Շիրակը», որտեղ հանդես է գալիս ֆուտբոլիստը: Գյումրիի ֆուտբոլային ակումբն անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, որ թուրքական «Գալաթասարայը» հետաքրքրված է «Շիրակի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի ծառայություններով: «Տեղեկություններ են տարածվել, որ Թուրքական «Գալաթասարայը» հետաքրքված է «Շիրակի» 17-ամյա ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանով։ Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումը չի ստացել ոչ մի առաջարկ թուրքական ակումբից, և նույնիսկ ստանալու դեպքում և՛ Վահան Բիչախչյանը, և՛ ակումբի ղեկավարությունը չեն համաձայնի, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստը տեղափոխվի Թուրքիա», - ասված է ակումբի հայտարարությունում: Հայաստանի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի պատանի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի անունը հայտնվել էր թուրքական Galatasaray ֆուտբոլային ակումբի տրասնֆերային ցուցակում: Galatasaray-ը փոխարինող է փնտրում պորտուգալացի ֆուտբոլիստ Բրումային, որը պատրաստվում է հեռանալ թուրքական ակումբից: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |