Չեխիայի նախագահը չի վերանայի իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում![]() 27 ապրիլի 2017 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Անկարայի դժգոհությունը միանգամայն սպասելի էր, սակայն Չեխիայի նախագահը բնավ մտադիր չէ վերանայել իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում: Այդ մասին հայտարարել է Միլոշ Զեմանի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հիասթափություն է արտահայտել Չեխիայի հայ համայնքին նախագահ Զեմանի հասցեագրած նամակի կապակցությամբ, որով նա վերահաստատել է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դիրքորոշումը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր դժգոհությունն է հայտնել Անկարայում Չեխիայի դեսպանին: Ըստ թուրքական կողմի՝ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևի ընդունման շրջանակում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կողմից ընթերցված նամակը «միակողմանի է ու պարունակում է մի շարք բացթողումներ»: Ապրիլի 25-ի երեկոյան Չեխիայի խորհրդարանի ստորին պալատը բանաձև է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Բանաձևը Չեխիայի խորհրդարան էր ներկայացրել Չեխիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Ռոբին Բյոնիշը։ Բանաձևին կողմ է քվեարկել 104 պատգամավոր։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ հայտնել էր. «Չեխիայի խորհրդարանը քիչ առաջ 104 ձայնով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |