Արծվիկ. «Ամեն ինչ անելու ենք Հայաստանը լավ ներկայացնելու համար, բայց մրցակցելու համար չեմ մասնակցում»27 ապրիլի 2017 - 18:32 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը հայտարարել է, որ նա և իր թիմն անելու են ամեն ինչ՝ Հայաստանը լավ ներկայացնելու համար: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը նա ասել է «Շատ տատանվեցի, մասնակցել, թե ոչ, վերջապես որոշում կայացրեցի: Պետք չէ նստել տեղում և սպասել, պետք է գնալ երազանքի հետևից», մեջբերում է Panorama.am-ը: Արծվիկն ասել է, որ մրցույթի ոչ բոլոր մասնակիցների կենդանի կատարումներն է լսել, լսելուց հետո՝ կարող է ասել, թե ով է մրցակիցը: «Բայց գիտեք, ես այնտեղ չեմ գնումմրցակցելու:Ես ուզում եմ, որ այն ինձ համար տոն լինի, ծանոթանամ տարբեր մարդկանց հետ, որպեսզի դա հիշվի իմ ամբողջ կյանքում, որովհետև դա իմ երազանքն է եղել: Ես իհարկե, ցանկանում եմ լավ ելույթ ունենալ, որպեսզի իմ երկիրը հպարտանա: Այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք Հայաստանում են, շատ քիչ են: Այդ պատճառով ես ուզում եմ, որ բոլորն այդ մասին իմանան, խոսեն»,- հավելել է Արծվիկը: Նա տեղեկացրել է, որ բեմում մենակ չի լինելու՝ երկու պարուհի, բեք վոկալում երեք երգիչ: Երգչուհին չի ասել՝ բեմի վրա թռիչք լինելու է, թե ոչ: Ասել է, որ երգը շատ է իրեն դուր եկել: Արծվիկը մրցույթում կատարելու է Fly with me երգը: Մրցութային երգի երաժշտության հեղինակը և կոմպոզիտորը Լիլիթ Նավասարդյանն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին |