Շարմազանով. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն գործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն28 ապրիլի 2017 - 08:57 AMT PanARMENIAN.Net - Կոալիցիա կազմելու շուրջ ՀՀԿ-ՀՅԴ քննարկումները գրեթե ավարտված են: Այս մասին ապրիլի 27-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն նոր համագործակցության փաստաթուղթ», - նշել է ՀՀԿ խոսնակը: Անդրադառնալով նախարարական պորտֆելներին, Էդուարդ Շարմազանովն ասել է, որ այդ հարցը դեռ չեն քննարկել: «Մեզ համար էականը մի քանի պորտֆել ավել կամ պակասը չէ, էականը պետության, հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման ուղիներում ընդհանուր տեսլականն ունենալն է, և քաղաքական կամքն է՝անշեղորեն գնալ բարեփոխումների ճանապարհով»,- վստահեցրել է Շարմազանովը: 2016-ին ՀՅԴ-ն Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ ստորագրել էր համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում Հայ հեղափոխական դաշնակցությունը ստացել էր 3 նախարարական, 2 մարզպետական պաշտոն։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |