Պետդեպ. Թուրքիայի հարվածը քրդերին սպառնում էր ԱՄՆ զինվորականներին28 ապրիլի 2017 - 10:51 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ Թուրքիայի հարվածները քրդերի դիրքերին Սիրիայում և Իրաքում սպառնում էին ամերիկացի զինվորականներին, որոնք գտնվում են այդ տարածքում: «Մենք հստակ հասկացրեցինք թուրքական կառավարությանը, ամենաբարձր մակարդակով, մեր խորին մտահոգության մասին նրանց ձեռնարկած գործողությունների վերաբերյալ: Նրանք ոչ միայն չեն համակարգել իրենց գործողությունները կոալիցիայի հետ, այլ նաև վտանգել են այդ տարածքում գտնվող ամերիկացի զինվորականներին»,-ասել է նա ճեպազրույցում: Թոները հավելել է, որ ԱՄՆ-ն «հասկանում է Թուրքիայի մտահոգությունները ՔԱԿ մասով», բայց «Վաշինգտոնը դրան համաձայն չէ»: «Մենք ասացինք Թուրքիային, որ նրանք պետք է ամբողջությամբ համակարգեն իրենց գործողությունները մեր և կոալիցիայի հետ»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ապրիլի 25-ին Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քրդերի դիրքերին Սիրիայում և Իրաքի հյուսիսում: Զոհվել է 70 մարդ: Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե զգուշացրել էր հարվածների մասին Հյուսիսային Քրդստանի իշխանություններին, ինչպես նաև ՌԴ-ին և ԱՄՆ-ին: ՌԴ ԱԳՆ-ն անընդունելի է համարել Թուրքիայի հարվածները քրդերի դիրքերին Սիրիայում և Իրաքում: ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է նաև այն հանգամանքով, որ թուրքական ուժերը հարված են հասցրել ինքնիշխան պետությունների տարածքում առանց տեղի իշխանությունների հետ համաձայնեցման: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |