17 թուրք զինվոր է սպանվել Սիրիայի հյուսիում28 ապրիլի 2017 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու շարունակվում են քուրդ աշխարհազորայինների բախումները թուրքական բանակիմիջև: YPG քրդական ջոկատները հայտնել են Աֆրինում 17 թուրք զինվորի ոչնչացման մասին: YPG աղբյուրը հայտարարել է, որ 17 թուրք զինվոր է սպանվել, ևս 3-ը՝ վիրավորվել: YPG նաև ոչնչացրել է թուրքական բանակի զրահափոխադրիչ, հայտնում է ՌԻԱ Նովոստին քրդական Firat գործակալության վրա հղումով: Ըստ աղբյուրի, դա տեղի է ունեցել քրդական Աֆրին շրջանի Ռաքո և Շիյե գյուղերի մոտ: Ավելի վաղ քրդերը հայտարարել էին Թել Աբյադ քաղաքի մոտ թուրքական տանկ, զարահափոխադրիչ ու ռադարով մեքենա ոչնչացնելու մասին: Բախումները քուրդ աշխարհազորայիննրի և թուրքական բանակի միջև թեժացան ապրիլի 25-ին, երբ թուրքական ավիացիան հարվածներ հասցրեց քրդերի դիրքերին Սիրիայի հյուսիսում և Իրաքում: Թուրքիան համարում է, որ քուրդ աշխարհազորայինները կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: Թուրքիայի հարվածների հետևանքով 70 քուրդ մարտիկ է զոհվել: Ընդ որում, հենց քրդական խմբավորումներն են միջազգային կոալիցիայի հետ համատեղ պայքարում սիրիական Տաբկա և Ռաքքա քաղաքների ԻՊ գրոհայիններից ազատագրելու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |